5.04.2025
Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հանդիպել է Հռոմի պապի հետ
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել "Հյուսիս-Հարավ"-ի վերաբերյալ ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:


Հանդիպման սկզբում զրուցակիցները բարձր գնահատեցին ս.թ. հոկտեմբերի 6-ին Կառավարությունում կայացած ընդլայնված կազմով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկումը և ընդգծեցին առաջարկվող ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրեց Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերի շրջանակներում առաջնային նախագծերը, որոնք վերաբերում էին Հյուսիս-Հարավ մայրուղուն, ՓՄՁ-ներին աջակցությանը, կրթության հասանելիությանը և Երևան քաղաքի զարգացմանը: Փոխվարչապետը կարևորեց ԵՄ-ի ներգրավվածությունն այս առանցքային ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացում, այդ թվում նաև՝ ԵՄ լավագույն փորձի օգտագործման հնարավորության տեսանկյունից:


Կողմերը պայմանավորվեցին մյուս ամսվա ընթացքում հանդիպել Բրյուսելում՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը քննարկելու նպատակով:

Հայաստանը COVID-19-ի մահացության հակառեկորդ  է գրանցվել. մեկ օրում 34 հիվանդ է մահացել
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ