Իրանում խանդով են վերաբերվում Անկարայի հետ Երևանի սիրախաղերին. իրանագետ
Պաշտոնական մակարդակով Իրանը չարձագանքեց «Թուրքիայից բխող դրական ազդակների» առկայության մասին հայ պաշտոնյաների հայտարարություններին, սակայն մեդիա դաշտի արձագանքը բացասական էր։ Այս մասին հայտարարել է իրանագետ Գագիկ Միսակյանը։
Նրա խոսքով՝ նման գործընթացների նկատմամբ վերաբերմունքը եւ նախանձախնդիր է, եւ բացասական։ «Հայաստանի կողմից թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումներ հայտարարելուց հետո իրանական կողմը փորձեց օպերատիվ կերպով լրացնել բացը, եւ դա նրան հաջողվեց, ինչի մասին վկայում են փոխադարձ առեւտրի աճի դինամիկայի մասին տվյալները։ Իրանը լրջորեն տրամադրված էր փոխարինել թուրքական ապրանքները հայկական շուկայում», - հայտարարել է իրանագետը։
Բացի այդ, Իրանը Հայաստանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում զինակից։ Իրանի եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների սրման ֆոնին հարաբերությունների կարգավորման հարցում տեղաշարժերը տեսականորեն կարող են հանգեցնել Թեհրանի բացասական արձագանքին։ Սակայն, ընդգծել է նա, հաշվի առնելով այս փուլում գործընթացների բացակայությունը, Իրանը ձեռնպահ է մնում պաշտոնական մակարդակով որեւէ գնահատականներից: