22.11.2024
Մամուլ. Վարդան Տողանյանը
prev Նախորդ նորություն

Ոչ թե «Զանգեզուրի», այլ «Կովկասի միջանցք». Իրանը լուծումը գտել է ի հեճուկս Բաքվի բռնապետի

Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

"Ուշագրավ է, որ փաստացիորեն ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», իրանցի նախարարը գրառման մեջ օգտագործել է «Կովկասի միջանցք» ձևակերպումը, որն ապահովելու է Իրանի ելքը դեպի Սև ծով և Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքներով։

Ռոստամ Ղասեմին, առանց անունը հիշատակելու, նաև զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»",- գրել է փորձագետը: