24.11.2024
Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. 6 հիվանդի վիճակը գնահատում են ծանր

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 6-ին կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր:


Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:


Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13599 քաղաքացու հետազոտություն, որից 1185-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։