Համաշխարհային բանկը գրեթե կրկնակի բարձրացրել է Հայաստանի 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ այս տարվա ապրիլին 3,4 տոկոսից հասցնելով 6,1 տոկոսի: Այս մասին ասվում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային զարգացման մասին Համաշխարհային բանկի զեկույցում։
«2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճը սպասվածից արագ վերականգնվելու արդյունքում` ՀՆԱ-ի աճի կանխատեսվող տեմպը 2021-ի համար վերագնահատվել է մինչև 6,1%՝ 3.4%-ի դիմաց», - ասված է զեկույցում:
ՀԲ զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսությունը կվերադառնա նախակովիդյան արտադրանքի մակարդակին մինչև 2022 թվականի կեսը՝ նոր սահմանափակումների, աճող Covid19 դեպքերի, ներքին և տարածաշրջանային անկայունության բացակայության դեպքում:
Համաշխարհային բանկի փորձագետները Հայաստանի տնտեսության վերականգնումը կապում են ոչ թե կառուցվածքային փոփոխությունների (արդյունաբերության աճի, նոր գործարանների բացման եւ այլն), այլ մասնավոր սպառման վերականգնման, պղնձի համաշխարհային գների աճի, զբոսաշրջիկների հոսքի վերականգնման, ինչպես նաև բյուջեի միջոցներով կապիտալ շինարարության ակտիվացման հետ: 2020 թվականին երկրի տնտեսությունը կրճատվել է 7,4 տոկոսով։
2021 թվականին վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր (առաջին կիսամյակում 4,9 տոկոսով), և 2022 թվականի կեսին տնտեսության ծավալները կարող են վերադառնալ նախաճգնաժամային ցուցանիշներին: Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի մասնագետները զարգացած երկրների համեմատ ցածր են համարում պատվաստումների տեմպերը: Համաճարակային և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել տնտեսության վերականգնման վրա, ասվում է զեկույցում։
Պետությունը ձեռնարկությունների եւ կարիքավոր ընտանիքների աջակցության 25 ծրագիր է հատկացրել, որի արդյունքում պետական պարտքն հասել է ՀՆԱ-ի նկատմամբ մինչև 67 տոկոսի: Այնուամենայնիվ, բոլոր ցուցանիշներով այն մնում է կառավարելիության սահմաններում։
«Կառավարելի են մնում նաեւ ռիսկերը բանկային հատվածի, շնորհիվ հուսալիության իրենց կապիտալի (թեեւ նրանց շահութաբերության մարժա մնում է փոքր). Հիմնականում տնտեսությունը վերականգնվում էր առևտրի և ծառայությունների հաշվին, մինչդեռ գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ աճի տեմպերն այնքան էլ մեծ չէին», - ասված է զեկույցում։
Գործազրկությունը փոքր-ինչ նվազել է՝ մնալով 17-18 տոկոսի մակարդակում (այն դեպքում, երբ 2020 թվականին այն կազմում էր մոտ 20 տոկոս) ։ Գնաճը շարունակում է բարձր մնալ (օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 8,8 տոկոս), հիմնականում պարենի միջազգային բարձր գների պատճառով:
Ընդ որում, արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվել է, քանի որ արտահանումն ավելի արագ է աճել, քան սպասվում էր (23 տոկոսով), իսկ ներմուծումը՝ զգալիորեն դանդաղ (8 տոկոսով)՝ բնակչության սահմանափակ գնողունակության պատճառով: Արտահանումը հիմնականում աճել է պղնձի համաշխարհային գների աճի հաշվին։
Առեւտրի եւ ծառայությունների վերականգնման հաշվին բյուջեի եկամուտները I կիսամյակում պլանային ցուցանիշները գերազանցել են 13 տոկոսով, մինչդեռ պլանից դուրս ծախսերը չեն բարձրացել: Դա օգնել է կրճատել բյուջետային դեֆիցիտը մինչեւ տարվա արդյունքներով կանխատեսվող ՀՆԱ-ի 1,1 տոկոսը (ի սկզբանե նախատեսված 2,6 տոկոսի դեպքում): Ըստ կառավարության ծրագրերի՝ 2023 թվականին այն պետք է կազմի 2 տոկոս, իսկ պետական պարտքը՝ 67,4 տոկոսից նվազի մինչեւ ՀՆԱ-ի 63,4 տոկոս ՀՆԱ (թեեւ մինչճգնաժամային 50 տոկոս ցուցանիշից դեռեւս բարձր է մնալու):