ՀԱՊԿ-ն հոկտեմբերին երեք զորավարժություններ կանցկացնի Տաջիկստանում
Տաջիկստանում հոկտեմբերին տեղի կունենան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների երեք համատեղ վարժանքներ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
Աֆղանական սահմանի մոտ անցկացվող զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,7 հազար ռուս զինծառայողներ: Ընդ որում, ռուսական զորակազմի հիմքը կկազմեն Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:
«Հոկտեմբերին Տաջիկստանում Աֆղանստանի հետ սահմանի մոտ երեք համատեղ վարժանք կանցկացնենք ՀԱՊԿ անդամ պետությունների զորակազմերի հետ «փոխգործակցություն», «որոնում» եւ «էշելոն», որոնցում կգործարկենք ավելի քան 2,7 հազար զինծառայող»,-ասել է Լապինը:
ՀԱՊԿ-ի գործնական գործողություններում «Հարբ-Մայդոն» եւ «Մոմիրակ» զորավարժարաններում գործի կդրվեն ավելի քան 500 միավոր տեխնիկա:
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր տաջիկա-աֆղանական սահմանի մոտ մի շարք մասշտաբային զորավարժությունների անցկացման մասին:
Տաջիկստանի պաշտպանության նպատակով, որը Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունի, ՀԱՊԿ-ը մշակել է մի շարք միջոցառումներ:
ՀԱՊԿ զորավարժություններն անցկացվում են Աֆղանստանում իրավիճակի սրման ֆոնին, որտեղ իշխանությունը գրավել է «Թալիբան» արմատական շարժումը (կազմակերպությունն արգելված է ՌԴ-ում):