24.05.2025
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի արտադրողների գներն օգոստոսին աճել են 1,4 տոկոսով
prev Նախորդ նորություն

ԵՏՀ-ն համաձայնեցնում է Արևմուտքի պատժամիջոցներին ԵԱՏՄ երկրների պատասխան միջոցները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնեցնում է Արևմուտքի պատժամիջոցներին Եվրասիական տնտեսական միության երկրների պատասխան միջոցները, դրանք կներկայացնեն ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:


Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ ԵՏՀ Իյա Մալկինան, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:


«Ներկայումս հանձնաժողովի առեւտրային բլոկն ակտիվ աշխատանք է տանում Միության պետությունների վրա երրորդ երկրների կողմից գործադրվող տնտեսական ճնշումներին արձագանքելու հնարավոր միջոցների ցանկի նախագիծը կողմերի հետ համաձայնեցնելու ուղղությամբ», - ասել է Իյա Մալկինան:


Պետությունների ղեկավարներին նախատեսվում է ներկայացնել միջոցներ, որոնք կստանան անդամ պետությունների առավելագույն աջակցությունը։


ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը գնում է պատասխան միջոցների համաձայնեցված կիրառման մասին բացառապես ԵԱՏՄ տնտեսական շահերի պաշտպանության նպատակով:


«Ավելացնեմ, որ առաջարկված բոլոր միջոցներն առավելապես պաշտպանում է Բելառուսի Հանրապետությունը, որն այժմ լուրջ ճնշում է զգում ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի կողմից», - նշել է Իյա Մալկինան:


 

Իրանը նախազգուշացրել է. հակաիրանական հայտարարությունները վտանգում են Ադրբեջանի գոյությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան