23.11.2024
Սուրեն Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարհի շուրջ իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ալիևը պատրաստ է համանախագահների միջնորդությամբ հանդիպել ՀՀ վարչապետին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) միջնորդները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն առարկություն չի ունենա:


Ալիևը բարձր է գնահատել նախորդ շաբաթ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ այն որակելով որպես «լավ ցուցանիշ»՝ երկխոսությունը վերսկսելու և խաղաղ լուծում փնտրելու համար։


Ալիևը հերթական անգամ պնդել է, թե Արցախյան հակամարտությունը «կարգավորված է»: Նա նաև հերքել է Հայաստանի նկատմամբ հավելյալ տարածքային պահանջներ ունենալու փաստը: