24.11.2024
Ադրբեջանցիները հրդեհում են սահմանամերձ գույղերի արոտավայրերը. ՄԻՊ-ն ահազանգում է
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Վրաստանի տարածքային ջրեր

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի (SNMCMG2) հինգ նավ երեքշաբթի մտել են Վրաստանի տարածքային ջրեր: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ սահմանային ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի մամուլի ծառայությանը։


Խմբի կազմում են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը։


«ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի (SNMCMG2) նավերի այցը հաստատում է Հյուսիսատլանտյան Դաշինքի աջակցությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգծին։ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ համագործակցությունն ամրապնդում է Սև ծովի անվտանգությունը և նպաստում տարածաշրջանի կայունությանը։ Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:


Սա ՆԱՏՕ-ի նավերի խմբի երկրորդ այցն է Վրաստան 2021 թվականին։