24.11.2024
Պատերազմից առաջ Արցախը պառակտված էր, Հայաստանը՝ բաժան-բաժան եղած. Ղուլյան
prev Նախորդ նորություն

Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը խաղաղ դարձնելու հնարավորություն կա. ԵՄ

Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ դարձնելու հնարավորություն կա: Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:


«Մենք այսօր մտածում ենք նրանց մասին, ովքեր կորցրեցին իրենց մտերիմներին 44-օրյա պատերազմում եւ 30-ամյա հակամարտությունում: Վերքերը դեռ չեն սպիացել, սակայն Հարավային Կովկասը անվտանգ, բարգավաճ եւ խաղաղ դարձնելու հնարավորություն կա: ԵՄ-ն իր գործընկերների հետ միասին աջակցում է այդ նպատակի իրագործումը», - նշել է նա:


Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցը: