19.04.2025
ԱՄՆ-ն միջոցներ կգործադրի Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Բայդեն
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական կապերի զարգացումը բխում է եղբայրական ժողովուրդների արմատական շահերից. Պուտին

Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:


Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն է հաստատվել տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:


«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ Նրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Ինչպիսի անկախություն էլ լինի, ինձ համար ամեն ինչից վեր է. Լևոն Տեր-Պետրոսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար