18.04.2025
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է
prev Նախորդ նորություն

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարել Է Բաքվի հետ գաղտնի պայմանավորվածությունների մասին

Հայաստանը շարունակում է մասնատվել առանց իշխանության որևէ դիմադրության։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։


Նրա խոսքով՝ նախօրեին Սյունիքում տեղի ունեցածը գաղտնի պայմանավորվածությունների հետևանք է։ «Չկան միջազգային փաստաթղթեր, որոնց հիման վրա ադրբեջանցի ոստիկանական ստորաբաժանումները կարող էին այնտեղ տեղակայվել այդ հատվածում։ Այդ հատվածը գաղտնի փոխանցվել է ադրբեջանական կողմին», - հայտարարել է նա։


Մանուկյանը նշել է, որ Հայաստանի պաշտոնատար անձինք ամենաբարձր մակարդակով, սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, սկսել են օգտագործել ադրբեջանական տերմինները։

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար