9.06.2025
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
prev Նախորդ նորություն

Տեսչական մարմինը դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ հանգստյան օրերին դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջաններում ուղևորափոխադրում կատարող 80 տրանսպորտային միջոց: Նրանք հայտնաբերել են, որ որոշ ուղևորներ և վարորդներ չեն կատարել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, ինչպես նաև մի քանի տնտեսավարողներ իրենց տրանսպորտային միջոցներում չեն ապահովել ախտահանիչ հեղուկների պարտադիր առկայությունը:


ԱԱՏՄ տեսուչներն այդ խախտումների հիմքով 14 վարչական արձանագրություն են կազմել:


Մշտադիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հատկապես Covid-19-ի նոր շտամների ի հայտ գալու ֆոնին հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու իրազեկման աշխատանք են կատարել ուղևորներրի և ուղևորափոխադրողների շրջանում:


Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

Վարչապետը խորհրդակցական նիստ է անցկացրել արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին