25.11.2024
Մտավոր խնդիրներ ունեցող անձինք կարող են խնամքի ծառայություններ ստանալ նաև տանը
prev Նախորդ նորություն

Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գարեգին Բ-ին Արցախի նկատմամբ ուշադրության համար

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։


Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող տարբեր հարցեր։


Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար՝ ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։


Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։