Հայաստանից 5 պաշտոնատար անձինք կմեկնեն Ղազախստան
Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական զարգացման վարչության ղեկավար Արմեն Եգանյանը, ինչպես նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերի կատարման վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը կմեկնեն Ղազախստան:
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ աղբյուրի, պաշտոնատար անձինք գործուղման մեջ կգտնվեն Ղազախստանում ս. թ. սեպտեմբերի 12-16-ը՝ «ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Ղազախստանից հիշյալ անձանց վերադարձից հետո էկոնոմիկայի նախարարին պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել ԱԳՆ և վարչապետի աշխատակազմ կատարած այցի արդյունքների վերաբերյալ: