24.11.2024
«Հայփոստ»-ը վերսկսում է կանխիկ կենսաթոշակների և մանկական նպաստների վճարումները
prev Նախորդ նորություն

Տիգրանաշեն գյուղի հանձնումը երբեք չի քննարկվել և չի քննարկվելու. Ռազմիկ Թևոնյան

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


«ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարբեր տեղեկություններ են շրջանառվում պաշտոնը լքելու իմ որոշման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ դա կապված է իբր Տիգրանաշենի հանձնման մասին փաստաթուղթ ստորագրելու հետ, ինչին ես ընդդիմացել եմ։


Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշեն գյուղը հանձնելու մասին լուրերը հորինված են։ Նման բան երբեք չի քննարկվել և չի քննարկվելու։ Խնդրում եմ զերծ մնալ շահարկումներից», - գրել է Թեւոնյանը։


Հրաժարականի պատճառների մասին նա չի հայտնել։