Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Դադիվանքի պահպանման համար
Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը "Կրոնական ազատություն և խաղաղություն" համաժողովի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Դադիվանքի պահպանման համար: Համաժողովն անցկացվել է Էջմիածնում։
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել նաեւ բոլոր միջազգային մարդասիրական եւ միջեկեղեցական կազմակերպություններին, որոնք աշխատանքներ են տանում հայ ռազմագերիների ազատ արձակման եւ մշակութային-կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ․
Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել հայկական հնագույն պատմական սրբավայր Դադիվանքի կենսագործունեությունը:
"Այսօր վեց հոգևորականներ այնտեղ իրականացնում են իրենց հոգևոր ծառայությունը", - ասել է նա:
Վեհափառ Հայրապետը մատնանշել է նաև, որ մինչ օրս Ադրբեջանում հայ ռազմագերիները պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ: