Գյուղացիները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։
Ինչպես գրում է Shamshyan-ը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին.
«Մեր հույսը վարչապետ Փաշինյանն է։ Մենք ոչ մի քաղաքական խաղերում չկանք, մենք ուզում ենք մեր արդար քրտինքով վաստակած խաղողի մթերման հարցը լուծեն, ու դա միայն, մեր հավատալով, վարչապետը կարա անի, թե չէ, մնացածը կամ օդ են կամ էլ, ինչպես գողական օրենքներով է, «Քերոբի խոսք են տալիս», բայց լրիվ սին խոսեր են»։