27.07.2025
Երիտասարդների արտագաղթման պատճառները և դրանք կանխելու բանաձևը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանն ու Ջոն Քերին քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող զարգացումները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Reuters գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ առանձին հեռախոսազրույցներում հորդորել է նրանց հետևել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման պայմանավորվածությանը։ Եվ խնդրել նախագահներին հետևել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին:
ՀՀ-ում ռուսական ռազմակայանում պատրաստվում են լայնածավալ տակտիկական զորավարժությունների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին