22.11.2024
Արմեն Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման բովանդակությունը որոշող 10 գործոն
prev Նախորդ նորություն

Իշխանություններն խուսափում են «գլխացավից» և համաձայնվում են Թուրքիայի պայմաններին. կարծիք

Թուրքիայից եկող «դրական ազդանշանների» մասին խոսակցությունները միֆ են և ինքնախաբեություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին հայտարարել է քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը։


Նրա խոսքով՝ դրական ազդակներ է ստանում ոչ թե Հայաստանը Թուրքիայից, այլ հակառակը։ «Հենց Թուրքիան է դրական ազդակներ ստանում Հայաստանից, հատկապես, երբ վարչապետը կառավարության նիստում օգտագործում է տարածքների թուրքական անվանումները։ Հայաստանը ոչ մի դրական ազդանշան չի ստանում, Երեւանը զիջումների պատրաստակամություն է ցուցաբերում», - հայտարարել է նա։


Պետրոսյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Հայաստանի իշխանությունները ձգտում են խուսափել խնդիրներից եւ ավելորդ «գլխացավանքից» եւ համաձայնվում են Թուրքիայի բոլոր պայմաններին: Նման պայմաններում, կարծում է նա, Անկարան երբեք ոչ մի զիջման չի գնա, իսկ Հայաստանը միայն կկորցնի։


Պետրոսյանն ընդգծել է այն հանգամանքի գիտակցման անհրաժեշտությունը, որ Թուրքիան այսուհետ եւս կուժեղանա, եւ այդ ֆոնի վրա Հայաստանը պետք է կամ ուժեղանա, կամ իր ապագայի հույսը դնի արտաքին ուժերի վրա:


«Բայց մեծ հաշվով զարգացումը և դիրքերի ուժեղացումը մեզ համար այլընտրանք չունեն, քանի որ թույլ գործընկերները ոչ մեկին պետք չեն», - հայտարարել է Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է հզորացնի տնտեսությունը, աշխատի գիտության եւ կրթության զարգացման ուղղությամբ, ուժեղացնի արտաքին քաղաքական դիրքերն ու բանակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետախուզության զարգացմանը եւ դրա համար համաշխարհային հայության ներուժի օգտագործմանը: