22.11.2024
Հին թաղերն ու Խծաբերդը հանձնվե՞լ են Ադրբեջանին. փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի բացառում
prev Նախորդ նորություն

Արմեն Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման բովանդակությունը որոշող 10 գործոն

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն իր Telegram-ալիքում ներկայացրել է Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը որոշիչ 10 գործոն:


«1. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պան-թյուրքական էքսպանսիան, Արեւմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը:


2. Բարձր կոնֆլիկտայնություն տարածաշրջանում՝ արցախյան հարց, Հայաստանի և Թուրքիայի չկարգավորված հարաբերություններ, Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ խնդիրներ, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակ, քրդական հարց տարածաշրջանում, դիմակայություն Սիրիայում։ Կոնֆլիկտայնության նոր բաղադրիչ են դառնում զարգացման տարածաշրջանային ենթակառուցվածքային-հաղորդակցական հնարավորությունների հեռանկարները՝ նոր ճանապարհներ, նոր խողովակաշարեր, նոր նավահանգիստներ։


3. Մեր տարածաշրջանում Դրանք առաջին հերթին ջրային ռեսուրսներն են, ինչպես նաև մետաղները՝ ոսկի, պղինձ, մոլիբդեն և այլն, Հայաստանի կոնտեքստից դուրս՝ գազ և նավթ։


4. Հայաստանի կողմից այնպիսի մրցակցային առավելության կորուստ, ինչպիսին է «որակյալ մարդկային ներուժը»։


5. Երկրի արագ եւ բեկումնային տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորություններ եւ սոցիալական անհավասարության ուժեղացում, այդ թվում՝ պանդեմիայի, կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք հանգեցնում են կենցաղի եւ արտադրական ավանդույթների էական փոփոխությունների, պետական պարտքի ծավալների ավելացմանը:


6. Միգրացիայի տեմպերի ուժեղացում եւ երկրում բնակչության թվաքանակի կրճատում: Հակառակ հոսքը դեպի երկիր չկա եւ չի նկատվում մոտիվացիա նման գործընթացի:


7. Հասարակության տարանջատումը, ներքին ատելության եւ ագրեսիայի բարձր աստիճանը: Պետականության թույլ ավանդույթները, ներկայացուցչական ժողովրդավարության թուլացումը, պոպուլիզմի ուժեղացումն ավտորիտարիզմի դրսևորման արդյունքում։


8. Երկրի պաշտպանունակության ամբողջ համակարգի դեֆորմացիան, որը այն վերածում է մշտական սադրանքների ու հավակնությունների։


9. Համահայկական համախմբվածության քայքայումը, ընդհանուր օրակարգի և համազգային գաղափարների ու զարգացման լուծումների բացակայությունը:


10. Գլոբալիզացիան եւ նոր տեղեկատվական եւ հաղորդակցական միջավայրը:


Մեր զարգացման ուղիներն ու հնարավորությունները լիովին եւ օբյեկտիվ հասկանալու համար անհրաժեշտ է ադեկվատ եւ ազնվորեն նկարագրել:


Աշխարհաքաղաքական միջավայրը և նոր սպառնալիքները


Ներքաղաքական միջավայրը և նոր մարտահրավերները


Համահայկական միջավայրն ու նոր սպասումները»: