24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 239 342 մարդ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում օգոստոսի 22-ին կատարվել է 5 220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 239 մարդ։ Արձանագրվել է մահվան 10 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 147 է:


Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4 762-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում: