24.11.2024
Անձնակազմը ոչնչացրել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը. զորավարժություն
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 239 342 մարդ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` կատարվել է 239 342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153 888, երկրորդ դեղաչափ` 85 454։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։


Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Կորոնավակ» պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։


«Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։