24.11.2024
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում ժամանակավորապես դադարեցվել է բնակարանների ձեռքբերման գործընթացը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը: Այս մասին ասված է Արցախի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:


Պետական նախարարը նշել է, որ կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերը ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Այդ գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալությամբ ապրող մեր հայրենակիցների համար, որոնք ստիպված են ազատելու վաճառվող բնակարանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ խնդիրների մի մասը պայմանավորված է նաև պետական կարգավորումների բացակայությամբ կամ կիսատությամբ:


Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը:


Խորհրդակցությանը քննարկվել են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք հարցեր, որոնց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ: