21.04.2025
Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
prev Նախորդ նորություն

Արտակ Դավթյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:


Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ արդյունավետ աշխատանքի համար:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:


 

Կոսովոյում տեղի է ունեցել հայ խաղաղապահների առաքելության փոխանցման արարողություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան