25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք. 2 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ. նախագահ

Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ՝ նրա ազգային, պետական ինքնության կարևորագույն մասնիկը: Այս մասին ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


"Մեր հայրենակիցները իրավունք ունեն ազդել իրենց հայրենիքի ճակատագրի վրա: Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի երկու տարբեր կողմերն են, և այդ փաստը այլևս չի կարելի անտեսել: Եկել է ժամանակը՝ դրսևորելու քաղաքական կամք և ամրագրելու իրավական անհրաժեշտ մեխանիզմներ",- հայտարարեց նա:


Նրա խոսքով, դա պետք է լինեն մեխանիզմներ, որոնք մեր հայրենակիցներին հնարավորություն կտան Հայրենիքին, Արցախին օգտակար լինել պետականաշինության իրենց հմտություններով, կարողություններով,  պրոֆեսիոնալիզմով, գիտելիքով, փորձով:


"Միևնույն ժամանակ, մենք և մեր բոլոր հայրենակիցները պետք է Հայաստանը ընկալենք որպես մեր հենման կետը",- հավելեց նախագահ Սարգսյանը: