14.11.2024
Մամուլ. Ինչպե՞ս Մոսկվան
prev Նախորդ նորություն

Իրանի դեմ գործում է Լոնդոն-Անկարա-Բաքու-Թել-Ավիվ առանցքը. ի՞նչ կապ ունի Մեղրիի միջանցքը

Իրանի միջուկային ծրագիրը արդյունավետ կերպով առաջ է գնում և ոչ հեռու ապագայում այն դառնալու է փաստ: Միակ տարբերակն այն խաթարելու համար մնում է մեծ պատերազմը: Իսկ ով է պատերազմելու Իրանի դեմ: Կարծես թե այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով, որ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքի իմաստը, նաև Ադրբեջանի շարունակվող ռազմական գնումներն ու ռազմական մարզումները:


"Պարզ է, որ Իրանի դեմ գործում է Լոնդոն-Անկարա-Բաքու-Թել-Ավիվ առանցքը (մեր վերջին պատերազմը հենց այս առանցքն է կազմակերպել և այն պետք է դիտարկել հենց Իրանի կոնտեքստում): Իրանի դեմ օգտագործվելու են տեղի ադրբեջանցիներն ու Խուզիստանի արաբները, Իրանն իր հերթին կփորձի ակտիվացնել Թուրքիայի քրդերին, ինչպես դա մի անգամ արել է Իրաքի դեմ պատերազմում:

Իսկ ովքեր են լինելու Իրանի դաշնակիցները: Պակիստանի պահով հարցեր կան, հաշվի առնելով նրա հարաբարությունները Չինաստանի հետ, Չինաստանն ու Ռուսաստանը քիչ հավանական է, որ ուղղակիորեն աջակցեն Իրանին, անուղղակի կերպով երևի դա կանեն:

Որ ճանապարհով է Թուրքիան զորք և ռազմական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջան, այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար:

Այն, որ այս սցենարը մեծ հավանականություն ունի իրականանալու, պարզ է, իսկ երբ՝ դա ավելի դժվար է կանխատեսել, սակայն Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կարծես թե արագացնում է դեպքերի զարգացումը:

Մենք ինչ ենք անելու, դա արդեն հարց է, որը պետք է ուղղված լինի կառավարությանը: Կառավարության պարտականությունն է տարբեր սցենարների համար գործողությունների ծրագրեր կառուցել և համապատասխան քաղաքականություն վարել: Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ",- վստահ է քաղաքագետը:


 

Մամուլ. Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածո՞ւն
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը