23.11.2024
Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում պահեստազորայինների հավաքներ կանցկացվեն

ՀՀ կառավարությունը որոշման նախագիծ է հրապարակել, համաձայն որի՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում նախատեսվում է վարժական հավաքներ հայտարարել:


Համաձայն նախագծի, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, կառավարությունը որոշում է.


Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,


2) մասնագիտական վերապատրաստման,


3) մասնագիտական պատրաստման,


4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:


Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576–ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 27 պահես­տա­զորային` 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 18 - 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021 թվա­­կանի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմ­բե­­րի 1 - 10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021 թվականի դեկտեմբերի 6 - 15-ը ներառյալ,


2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14 - 23-ը ներառյալ, 201 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ,


3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 13 պահեստա­զորային, որոնցից` 5 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 1 - 10-ը ներառյալ, 8 պա­հես­տա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ,


4) կապի մասնագիտություններով մինչև 75 պահեստազորային, որոնցից` 71 պահես­տա­­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021 թվա­կանի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,


5) հետախուզական մասնագիտություններով մինչև 149 պահեստազորային, որոնցից` 129 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 20 պահեստա­զո­րային` 2021 թվականի սեպտեմբերի 20 - 29-ը ներառյալ,


6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 14 պահեստա­զորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ,


7) ինժեներական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային` 2021 թվականի սեպտեմբերի 15 - 21-ը ներառյալ,


8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 67 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 25 - 31-ը ներառյալ, 40 պահեստա­զորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14 ներառյալ,


9) թիկունքային մասնագիտություններով մինչև 22 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 - 14-ը ներառյալ ներառյալ,


10) տեղագրական մասնագիտություններով մինչև 7 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 15 - 24-ը ներառյալ:


Նշվում է, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: