24.11.2024
Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություններ են սահմանվել
prev Նախորդ նորություն

Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։


Այս մասին տեղեկությունը հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։


Վերաքննիչի այս որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հարկ եղած դեպքում գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ։


Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։