27.11.2024
Արման Թաթոյանը նշել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը
prev Նախորդ նորություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի հաշվետվությունը հուլիսի 21-ի դրությամբ։


Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 153 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։


Այսպիսով՝ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4177-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1,2 կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:


Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։


Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրը կարող է իր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց։