29.11.2024
Արման Թաթոյանի գլխավորած խումբը Երասխում է
prev Նախորդ նորություն

Ամեն ինչ պետք է անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա. Մանուկյան

Ամեն ինչ պետք է անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ դրանից հետո կառաջանան բազմաթիվ ճանապարհներ, որոնց մեջ էլ արդեն քաղաքական վեճեր կլինեն։  


Այսօր մեկնարկել է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, վերջինս մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ։ Մանուկյանի խոսքով՝ «տեր է ցանկացած խոսքին, որ ասել է», բայց անգամ դատարանում չի  բացատրելու, թե ի՞նչ նկատի ուներ հայտնի հայտարարությունն անելով։


VERELQ-ը հիշեցնում է, որ  փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում Վազգեն Մանուկյանը հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական հետապնդում է որակում:


Հիշեցնենք նաև, որ Վազգեն Մանուկյանիը հայտարարում էր, որ պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը» դեմ էր դրանց անցկացմանը: