27.11.2024
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկում են անցկացրել
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն առաջին անգամ կներակայացնի «Օրիոն-է» ԱԹՍ-ի հարվածային տարբերակը

Ռուսաստանն առաջին անգամ Մաքս-2021 միջազգային ավիատիեզերական սալոնում կներկայացնի արտահամնա համար նախատեսված «Օրիոն-է» անօդաչու թռչող սարքի հարվածային տարբերակը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը:


«Ավելի վաղ անօդաչու համալիրն առաջարկվում էր վաճառել միայն հետախուզական տարբերակով», - հայտարարել է Շուգաեւը: Նա հավելել է, որ 2019-2021 թվականներին օտարերկրացիները պատվիրել են ինը «Օրիոն»: Երկուսը ՝ ցուցադրությանը եւ ցուցադրական փորձարկումների համար, յոթը ՝ մատակարարման:


Համաշխարհային շուկայում առաջին «Օրիոն»-ի առաջխաղացման մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը պաշտպանական-արդյունաբերական համալիրում: Նա նշել է, որ առաջին հայտերն արդեն ստացվել են։


«Օրիոն-Է»- ը դասվում է միջին բարձրության հարվածային ԱԹՍ-ի դասին թռիչքի մեծ տեւողությամբ, այն կարող է օդում մնալ մինչեւ մեկ օր:


Հարվածային տարբերակը հագեցած է խոցման ավիացիոն միջոցների ունիվերսալ համալիրով, որը թույլ է տալիս արդյունավետորեն ոչնչացնել հակառակորդի ինչպես ստացիոնար, այնպես էլ շարժվող ցամաքային թիրախները, զրահատեխնիկան եւ տրանսպորտը, ինչպես նաեւ նրա կենդանի ուժը:


Զենքի կազմի մեջ մտնում են չկառավարվող և ճշգրտվող ավիառումբներ, ինչպես նաև տարբեր կառավարվող հրթիռներ։ Անօդաչու սարքի մարտական ծանրաբեռնվածության առավելագույն զանգվածը 200 կիլոգրամ է, օգտակար բեռնվածքի ընդհանուր զանգվածը՝ մինչեւ 250 կիլոգրամ:


Ռուսական զինված ուժեր անօդաչու սարքը մատակարարվում է «արտերկրյա» անվանմամբ։ Դրա առավելագույն թռիչքային զանգվածը կազմում է 1150 կիլոգրամ, քրեյսերական արագությունը՝ ժամում 200 կիլոմետր, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ յոթ կիլոմետր, թեւի բացվածքը՝ 16 մետր, երկարությունը՝ ութ մետր: