27.11.2024
Երասխի հատվածում իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկում են անցկացրել

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի (կենտրոնի) զինծառայողները շարունակում են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Իրադրության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ «ֆորպոստ» և «Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ:


«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկները կատարում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի խնդիրների շուրջ ռուսական խաղաղապահ զորախմբի գոտում իրադրության վերահսկման միջոցառումները։ «Ֆորպոստ» ԱԹՍ-ի հաշվարկը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր», - հայտնել է անօդաչու ավիացիայի հաշվարկման պետ Իգոր Պետրեեւը:


Կենտրոնի զինծառայողները իրական ժամանակի ռեժիմում անօդաչու թռչող սարքերից տվյալներ եւ պատկերներ են ստանում կառավարման այն կետին, որտեղ իրադրության շուրջօրյա հսկողություն է իրականացվում պատասխանատվության գոտու գրեթե ողջ տարածքում: