20.04.2025
Խաչիկ Ասրյանի պատասխանը Իլհամ Ալիևին
prev Նախորդ նորություն

Հայաստանում մինչ օրս կատարվել է 131080 պատվաստում. ԱՆ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։

Հիշեցում.

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:


 

Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է վարակվելու 92 նոր դեպք, 3 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար