29.03.2024
Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանի մոտ քննարկվել է պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը:


«Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ և պետական-մասնավոր գործակցության մի յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով է աշխատող և կիրառելի այս մոդելը: Հետևաբար այսօր հերթական հաշվետվության ժամանակն է: Ֆոնդը ստեղծվել է 2019 թվականի մայիսին և պետք է քննարկենք երկու տարվա աշխատանքի արդյունքները»,- խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը:


Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է ֆոնդի կողմից իրականացված գործարքների արդյունքները, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության տրամաբանության ներքո պետություն-մասնավոր հատված գործունեության հնարավորությունները, խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը միտված աշխատանքների ընթացքը:


Զեկուցվել է, որ էներգետիկայի ոլորտում ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ: Այն գնահատվում է 174 մլն դոլար: Փափազյանը վստահություն է հայտնել, որ այս մեծածավալ ծրագիրը կնպաստի արտադրական հզորությունների ընդլայնմանն ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Նշվել է, որ էներգետիկայի ոլորտում նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ ևս աշխատանքներն ընթացքի մեջ են:


Ֆոնդի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ կնքվել է ազգային բյուջետային ավիափոխադրող հիմնելու գործարքը: Նախատեսվում է, որ ավիաընկերությունն ավիաչվերթեր կիրականացնի դեպի Ռուսաստանի Դաշնություն, Արևելյան Եվրոպայի ու Միջին Արևելքի երկրներ՝ քաղաքացիներին մատուցելով բարձրակարգ ծառայություններ՝ հնարավորինս ցածր սակագներով: Ծրագրվում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ավիաընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորի 15 օդանավ:


Հաշվետու ժամանակահատվածում ֆոնդը ներդրումային մի քանի գործարքներ է կնքել նաև տեղական ընկերությունների հետ՝ նպաստելով վերջիններիս գործունեության զարգացմանն ու ընդլայնմանը: Ծրագրերն իրականացվում են վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, առողջապահության, ծառայությունների մատուցման, զբոսաշրջության ոլորտներում:


Ֆոնդի գործունեության հաջորդ ուղղություններն են՝ աջակցությունը ջրի և թափոնների կառավարման համակարգերին: Ներկայացվել են նաև այս ուղղություններով նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները:


Հաշվետվության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հարցադրումներ, դիտարկումներ, ինչպես նաև առաջարկություններ՝ ֆոնդի հետագա գործունեության շուրջ: Կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի առավելագույնը թափանցիկ և հաշվետվողական գործունեության ապահովումը, նոր ներդրումային ծրագրերի ներգրավումն ու ընթացիկ նախագծերի արդյունավետ իրականացումը:


 

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է «Արթուր Թարխանյան» կենտրոնում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար