23.11.2024
Նախագահը հետ է կանչել Ինդոնեզիայում և Սինգապուրում ՀՀ դեսպանին
prev Նախորդ նորություն

Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան

Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վարուժան Ներսեսյանին նշանակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):


Նախագահի մեկ այլ որոշմամբ՝ Վարուժան Ներսեսյանը հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:   


VERELQ-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու ՔՊ-ական Լիլիթ Մակունցը: