Կառավարությունը նախատեսում է ռոյալթիի համակարգն արմատական բարեփոխման ենթարկել
Կառավարությունն առաջարկում է վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը՝ ընդերքի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։
Ինչպես հայտնել է հուլիսի 15-ին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ԱԺ արտահերթ նիստում, փոփոխություններով նախատեսվում է ավելացնել պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման լիցենզային պետական տուրքը:
Պետական տուրքի այս տեսակը կազմելու է պղնձի և մոլիբդենի ներկայիս շուկայական արժեքի 15%-ը, իսկ պետտուրքի չափն ամրագրված է։ "Սա առաջիկա կես տարվա համար նախատեսված ժամանակավոր միջոց է, ըստ նախնական հաշվարկների՝ նշված ժամանակահատվածում բարեփոխումը կապահովի 35 մլրդ դրամի լրացուցիչ բյուջետային մուտքեր", - ասել է նա։
Քերոբյանի խոսքով՝ ռոյալթիի գործող համակարգն անկատար է և չի ապահովում հողի ընդերքի շահագործումից եկամուտների արդարացի բաշխումը:
Շուկայի ներկայիս կոնեկտուրան թույլ է տալիս այս բարեփոխումների միջոցով ապահովել լրացուցիչ բյուջետային մուտքեր՝ միաժամանակ պահպանելով դրական աշխատանքային միջավայր նաև արտադրողների համար։
Նա նշել է, որ պղնձի եւ մոլիբդենի գները վերջին տարում զգալիորեն աճել են։ Այսպես, եթե անցյալ տարի պղնձի գինը կազմում էր մոտ 6 հազար դոլար տոննայի համար, ապա այսօր՝ 9.3 հազար դոլար, մոլիբդենի գինը 24 հազար դոլարից անցյալ տարվա արդյունքներով աճել է մինչեւ 41 հազար դոլար տոննայի համար։