26.11.2024
Որոնումներն այսօր արդյունք չեն տվել. մինչ օրս հայտնաբերվել է 1604 աճյուն
prev Նախորդ նորություն

Էռնեկյանը վստահեցրել է՝ հակված են կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին, որը հավաստիացրել է՝ հակված են կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Գործարարի հետ հանդիպանը, Նիկոլ Փաշինյանը, նշելով Էռնեկյանի խոշոր ներդրող լինելու հանգամանքը, ընդգծել է, որ նրա ներդրումային տրամադրությունները կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը Հայաստանում:


«Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Եվ հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգն ու տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր երկրի տնտեսական լավատեսությունը և ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք», - ասել է Փաշինյանը:


Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ պանդեմիան փոփոխություններ մտցրեց բոլորի օրակարգում՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության, թե՛ չվերթների առումով, բայց, կարծես թե, դա արդեն հաղթահարում ենք, և ես այստեղ եմ:


Նակատելով, որ իր ընկերությունները Հայաստանում տարբեր ոլորտներում են ներդրումներ իրականացնում, Էռնեկյանը նշել է, որ հակված են շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: «Հիմա բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք Հայաստանում տուրիզմի բնագավառի լավ աճ, և բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության բնագավառում: Իմ զարմիկ Մարտինը, ով ներկայումս ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որպեսզի կապ հաստատի այն անձի հետ, ում Դուք կնշեք, բնականաբար, քննարկելու ներդրումային ծրագիրը», - ասել է նա:


Գործարարը գոհ է Հայաստանում գինու և խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ «կարողացել ենք կանխատեսել, ներդնել և բարեփոխել այն»: «Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում», - ասել է նա:


Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո էռնեկյանը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող այլ բիզնես ծրագրերի շուրջ։