2.10.2023
Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները կհանգստանան ճամբարներում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պաշտպանը չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի անդամները հուլիսի 7-ին չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր` դիտարկելու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը:


Շրջայցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է հաստատությունում պահվող անձանց պահման պայմաններին, նրանց բուժման ու խնամքին, իրավունքների պաշտպանության հետ կապված այլ խնդիրներին: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:


Պաշտպանն ընդգծել է պետության կողմից հատուկ ուշադրության և հոգածության անհրաժեշտությունը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպով ապահովելու համար: Ծանոթանալով շենքային պայմաններին` Պաշտպանը մտահոգություն է հայտնել հաստատության անբարենպաստ վիճակի վերաբերյալ, որն էլ ավելի է վատթարացել 2020թ. աշնան պատերազմի հետևանքով շինության կրած վնասների պատճառով: Պաշտպանն արձանագրել է, որ Կառավարության կողմից պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային պայմանների հիմնային բարելավում։


Շրջայցի արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը խորը և համապարփակ մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, մանավանդ, որ տվյալ խմբի անձինք ամենախոցելի անձանց շարքին են պատկանում:


Շրջայցի և տնօրինության հետ քննարկման արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով, իր լիազորությունների շրջանակներում Պաշտպանը համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի