Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները կհանգստանան ճամբարներում
Կառավարությունը հուլիսի 8-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացնել 335 մլն դրամով:
Նախագծով նախատեսվում է գումարն ուղղել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպմանը: Ճամբարը նախատեսվում է կազմակերպել հետևյալ կազմակերպությունների միջոցով.
Խոսքը մոտ 7-13 տարեկան մոտ 3200 երեխայի մասին է. նրանք իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր՝ 2 հերթափոխով։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ճամբարների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 միլիոն դրամ, որից 321,6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար:
«Իսկ 13,4 միլիոն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար»,-հայտնեց Դումանյանը: