26.11.2024
ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Ալիևն ՀՀ-ում ընտրություններից հետո համաձայնագրի վերաբերյալ դրական արձագանք է ակնկալում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, այդ հարցով բանակցությունների անհրաժեշտություն չկա, որի հետ համամիտ չէ հայկական կողմը:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին, Ալիևը Բաքվում ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շելլենբերգին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին և Եվրոպական միության պատվիրակությանը, որոնք Ադրբեջան են այցելել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի մանդատի հիման վրա:


«Ներկայումս մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման վիճակում։ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է: Այս կապակցությամբ այստեղ քննարկման ոչինչ չկա։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պարզապես հրադադարի մասին համաձայնագիր չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ միջազգային քաղաքական գործիչներ։ Յուրաքանչյուր ոք, ով կծանոթանա այդ փաստաթղթին, կտեսնի, որ խոսքը ոչ միայն հրադադարի, այլև շատ այլ հարցերի մասին է։ Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին», - ասել Է Ալիևը։


Բաքուն դրական պատասխան է ակնկալում Երևանից՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Ես բազմիցս ասել եմ, որ մենք ցանկանում ենք հետկոնֆլիկտային իրավիճակից անցնել Հարավային Կովկասում խաղաղ զարգացման և համագործակցության։ Ցավոք, մենք երբեք նման բան չենք լսել Հայաստանի կառավարությունից։ Հայաստանի կառավարությունն անտեսում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ մեր ցանկացած հայտարարություն։ Սակայն չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին։ Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանք ենք ակնկալում», - ասել է Ալիևը հանդիպման ժամանակ։


VERELQ-ը հիշեցնում է, որ պաշտոնական Երևանը ԼՂ խնդիրը համարում է չլուծված: «Որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, ղարաբաղյան խնդիրը չի լուծվել։ Ադրբեջանի ծրագիրը հենց նրանում էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չլինի»,- վերջերս հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


2020թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները, որոնք դարձել են բազմամյա հակամարտության շարունակությունը եւ հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն հաջող է եղել նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ փոխանակել գերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել: Երևանը Բաքվին է փոխանցել նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։