23.11.2024
Աճել են Արցախի քաղաքացիների դեմ կիրառվող խարդխաության ճանապարհով գումար շորթելու ձևերը
prev Նախորդ նորություն

Կտեղծվեն առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:


Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերին:


Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը: Մասնավորապես, նախագծերով նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ:

Նախատեսվում է կարգավորել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցերը: Նախատեսվում է նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:


Տիգրան Ավինյանը նշել է, որ արդարադատության ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել, որոնց ընթացքի վերաբերյալ հետաքրքրվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանից:


Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել 2019 թվականի հոկտեմբերին ընդունված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների և Պարեկային ոստիկանության ծառայության կրթական, տեխնիկական և զինման հագեցվածության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես, ըստ Քրիստինե Գրիգորյանի, Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից: