23.11.2024
Կարապետյան, Ջհանգիյան. Տեր-Պետրոսյանը նրանց գործողություններն անվանել է առնետավազք
prev Նախորդ նորություն

Նրանք չեն եկել, որ հեռանան. Տեր-Պետրոսյանն Արցախում ռուսական խաղաղապահների մասին

Չգիտես ինչու, մարդկանց 95 տոկոսը վստահ է, որ հինգ տարի անց ռուսական խաղաղապահ զորախումբը կլքի Ղարաբաղը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։


«Բայց նման բան չկա», - ասաց Տեր-Պետրոսյանը՝ ռուսերենով մեջբերելով խաղաղապահների տեղակայման համաձայնագրի կետը։


Նրա խոսքով՝ իզուր չէ, որ նշված է ոուս զինվորականների գտնվելու ժամկետը երկարացնելու հնարավորությունը, եւ «նրանք չեն եկել, որպեսզի հետո ձեռքերը լվանան, հեռանան»:


«Պայմանագրում գրված է, ամեն ինչ»,-պնդում է Տեր-Պետրոսյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան՝ 2020 թ.նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է հրադադարի և Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: