8.04.2025
Կասեցվել են գնդապետ Ա.Թադևոսյանի և գնդապետ Ա.Գևորգյանի ծառայողական պարտականությունները. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար. Կարին Տոնոյան

«5165» շարժման հիմնադիր անդամները և առաջնորդ Կարին Տոնոյանը քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին, այցելեցին Վանաձոր, քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունները, խոսվեց կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին:


Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին, Արցախում պարտության դիվանագիտական պատճառներին, առողջապահական ոլորտի բարեփոխումներին և սփյուռքի հետ աշխատանքներում ինստիտուցիոնալ վերափոխումների անհրաժեշտությանը։ Ելույթներով հանդես եկան «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը:


«Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու», - ասաց Կարին Տոնոյանը:


 

Վիտալի Բալասանյանը հանդիպել է Կարմիր խաչի Արցախի առաքելության ղեկավարի հետ
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս