8.04.2025
Արմեն Սարգսյանը գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր է քննարկել
prev Նախորդ նորություն

Երևանում մեկնարկել է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը

Երևանում մեկնարկել է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով:


ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ միջոցառման շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը։ Նա ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի անունից ողջունել է մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կարևոր հարթակ է ՀՄՄ փորձագետների և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների միջև քննարկումների, ՀՄՄ հետ հետագա համագործակցության նոր ճանապարհներ նախանշելու համար։


Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էլեկտրակապի միջազգային միության ԱՊՀ երկրների համակարգող Ֆարիդ Նահլին (հեռահար)՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի շատ արդյունավետ, կիրականացվեն ակտիվ քննարկումներ և համատեղ ջանքերով կգտնեն ոլորտի զարգացման համար լավագույն լուծումները:


Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն էլ, ողջունելով կլոր սեղան քննարկման բոլոր մասնակցիներին, նշել է, որ հանդիպումը կնպաստի պետական, մասնավոր հատված, միություններ համագործակցությանը, ինչը կարևոր նախապայման է ոլորտի զարգացման և լավագույն փորձի ներդրման համար:


Միջոցառման շրջանակներում ՀՄՄ փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ Հայաստանի Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի հասանելիության ապահովման, ինտերնետի արդյունավետ կառավարման, լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների քարտեզագրման, ինտերնետ միացումների առավել արդյունավետ գործիքների ընտրության և մի շարք այլ թեմաներով։

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ այսօր գերեվարված հայ զինծառայողի իրավունքների ապահովման համար
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս