7.09.2025
«Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկեր 22.4 %, «Հայաստան» դաշինքի՝ 20,6 % ընտրող. Գելլափ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիները Կութ գյուղում կրակ են բացել հովիվի ու զինվորների ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին:


ՊՆ-ից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր:


Երբ հովիվը, անասուններին հետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:


Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել:

Կրակոցների հետևանքով տուժողներ չկան:

Ադրբեջանցիները փորձել են գողանալ Վերջին Շորժայում հովվի 20 ձիերը. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը