22.11.2024
Արդեն երկու օր է, ինչ Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունը շարունակվում է. Աբովյան
prev Նախորդ նորություն

Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք. Ռոբերտ Քոչարյան

Համակիրների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հարց են ուղղել՝ ի՞նչ են անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի:


«Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ այդ առումով հանգիստ եղեք։ Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք»,- արձագանքել է Քոչարյանը։


Նա նշել է, որ երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։ Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։


«Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»,- հավելել է նա։