20.04.2025
Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 92 նոր դեպք, 2 մահ

Հայաստանում հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222870 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1090156 վերջին մեկ օրում` 2916 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3763 պացիենտ. Մեկ օրում նվազել է 59-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 213578 անձ` վերջին մեկ օրում 149 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4446 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1083 է:

Վերսկսվել են Աթենք-Երևան-Աթենք երթուղով չվերթերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար