20.04.2025
Եթե ՌԴ-ն չմիջամտեր, շատ ավելի վատ հետևանքներ կունենայինք. Ռոբերտ Քոչարյան
prev Նախորդ նորություն

Արտակ Բեգլարյանը նշանակվեց Արցախի պետական նախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հանրապետության պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:


Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել էր, որ հունիսի 1-ից վայր է դնում պետնախարարի լիազորությունները։  


Հիշեցնենք նաև, որ նախքան 2020 թվականի դեկտեմբերին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը Արտակ Բեգլարյանը 2018 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է Արցախի ՄԻՊ պաշտոնը:


 

Հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար