24.11.2024
Աննա Նաղդալյանն այլևս չի կատարում ԱԳՆ խոսնակի պարտականությունները
prev Նախորդ նորություն

Կանցկացվի «Ես էլ եմ եկել» խորագրով ներառական արվեստի փառատոն

Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակներmմ հունիսի 9-12-ը Երևանում կանցկացվի «Ես էլ եմ եկել» ներառական արվեստի փառատոն:


Միջոցառումների շարքում «Փոքր Թատրոն»-ում (Հասցեն՝Աբովյան 11) կկայանա Գալա համերգ՝ հունիսի 9-ին, ժամը 18:00-ին, ուր մասնակիցները կներկայանան իրենց պատրաստի համարներով:

Կկայանա Թատերական Լաբորատորիա՝ հունիսի 10,11-ին (10:00-15:00), ուր մասնակիցներն ընտրում են աշխատանքային խմբերից մեկը՝  թատերական արվեստ, հայկական պար, երգչախումբ, գործիքային երաժշտություն, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում, լանդշաֆտային դիզայն. խոհանոց:


Հուլիսի 10-ին, (18․00-21.00)  սոցիալական սրճարան «Մայրի»- ում մասնակիցները կհամտեսեն «Մայրիի» սննդային արտադրամասում պատրաստված ուտեստները, կծանոթանան «Մայրիի» սաների ուժերով ձևավորված բացօթյա սրճարանին:


Ավարտական ներկայացումը՝ Հ.Թումանյանի «Խոսող ձուկը», տեղի կունենա «Փոքր Թատրոն»-ում հուլիսի 11-ին, ժամը (20.00-21.00): Իսկ հունիսի 12-ին նախատեսված է ճանապարհորդություն դեպի Գեղարդի վանք՞

Մասնակցության համար դիմումի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 5-ն է: Մանրամասների համար՝ http://mayri.am/festival/: